Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա։ Կենտրոնը մասնագիտացած է կրտսեր ինժեներների պատրաստման, ինչպես նաև երիտասարդների շրջանում ինժեներական ոլորտի նկատմամբ հետաքրքրության խթանման գործում։

«Լաբորատորիայի հիմնադիր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ շրջայց եմ կատարել կենտրոնում, ծանոթացել ընթացիկ գործունեությանը, կրթական ծրագրերին և զարգացման հեռանկարներին։ Լաբորատորիայի կրթական ծրագրերը ներառում են էլեկտրոնիկայի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նախագծման և կառավարման, միկրոկոնտրոլերների ծրագրավորման, ինչպես նաև հարակից այլ ուղղություններ։

Կենտրոնի շրջանավարտները հաջողությամբ մուտք են գործում աշխատաշուկա՝ մասնագիտական գործունեություն ծավալելով էլեկտրոնիկայի նախագծման, արտադրության և վերանորոգման ոլորտներում։

Կենտրոնը համագործակցում է ինժեներական ոլորտի տարբեր ընկերությունների հետ՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը։ Արմեն Դարբինյանի խոսքով՝ ծրագրերի բազմաթիվ շրջանավարտներ հետագայում շարունակում են իրենց կրթությունն ու մասնագիտական գործունեությունը տեխնոլոգիական ոլորտի առաջատար կազմակերպություններում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԲՏԱ նախարարը։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնիկայի ոլորտում կանանց ներգրավվածության խթանման թեմային։ Նախարարը կարևորել է այս ուղղությամբ ներդրվող ջանքերը, մասնավորապես, այսօրինակ ծրագրերի խրախուսումն ու հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված հետևողական աշխատանքների իրականացումը։

Նախարարը հիշեցրել է, որ 2022 թվականին Astronaut լաբորատորիան արժանացել է «Մեր ժամանակների հերոսը» գլխավոր մրցանակին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում