Վերազինված դահլիճ, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ. «Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է

5 րոպեի ընթերցում

«Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված մամուլի ասուլիս

«Նաիրի» կինոթատրոնը չորս տարվա ընդմիջումից հետո իր դռներն է բացում կինոարտադրողների, կինոարվեստի երկրպագուների առաջ։ «Նաիրի»-ն վերադառնում է որպես վերաիմաստավորված մշակութային տարածք՝ պահպանելով իր պատմական ինքնությունն ու հիշողությունը և համալրվելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանն ընդգծեց՝ 2001 թվականին, երբ առաջին անգամ վերանորոգել են կինոթատրոնը, այն սեյսմիկ և այլ լրջագույն խնդիրներ է ունեցել, սակայն իրենց հաջողվել է վերակենդանացնել շենքը, իսկ այժմ ցանկանում են ապրեցնել կինոթատրոնն ու անել հնարավորը, որ այն ժամանակին համընթաց քայլի։

«Կինոթատրոնը զինված է վերջին սերնդի տեխնիկայով. ունենք էրգոնոմիկ աթոռներ, Dolby CP 950 ակուստիկ համակարգ, ժամանակակից լազերային պրոյեկտոր, արծաթապատ էկրան և այլն։ Այսուհետ «Նաիրի» կինոթատրոնը դառնալու է բաց հարթակ. այն ոչ միայն ծառայելու  է կինոցուցադրություններին, այլև մշակութային այլ իրադարձություններին՝ քննարկումներ, տարբեր հանդիպումներ, Stand Up շոուներ և այլն»,-ասաց նա և հավելեց՝ բաց են բոլոր առաջարկների առաջ և սիրով կհամագործակցեն նաև կինոփառատոնների հետ։

Թամրազյանը շեշտեց՝ «Նաիրի» կինոթատրոնն ավելի մեծ համալիր է, քան այն  դահլիճն ու սրահները, որոնք այժմ բաց են։ Շենքի մի հատվածը հանձնված է վարձակալության։ Թամրազյանն ընդգծեց, որ այժմ իրավական գործընթացներ են ընթանում, որոնց ավարտից հետո կինոթատրոնն ամբողջական կլինի, և շենքը կծառայի իր նպատակին։ Ներկայումս կինոթատրոնն ունի մեկ մեծ դահլիճ, որը կարող է հյուրընկալել 197 անձի։ Հետագայում ևս երկու դահլիճ կլինի։ Շենքում կան փոքրիկ բար, քննարկումների անկյուն, VIP սրահ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ոլորտի բոլոր ներկայացուցիչներին շնորհավորեց կինոթատրոնի բացման առթիվ՝ իրադարձությունը պատմական համարելով։

Նրա խոսքով՝ պետության և կառավարության վարած քաղաքականությունը տանում է նրան, որ այսօր կինոթատրոնների բացումն ու վերաբացումն անհրաժեշտություն են դառնում։

Մարզերում ևս նախատեսում են կինոթատրոններ բացել, էկրաններով զինել բոլոր այն կառույցները, որոնք այդ հնարավորությունը տալիս են։

«Եվս մեկ պատմական իրադարձություն է տեղի ունեցել շաբաթներ առաջ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի բաժնետոմսերն ու կառավարման իրավունքը տասնամյակների դադարից հետ վերադարձավ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Մեծ ներդրումային ծրագրերի փաթեթ ենք նախապատրաստում, որը շուտով կներկայացնենք։ Շատ նշանակալի իրադարձություն էր նաև այն, որ օրեր առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ընդգրկվեց աշխարհի 50 լավագույն  փառատոնների ցուցակում։ Այդ հանգամանքը պարտավորեցնում է զարգացնել և՛ «Ոսկե ծիրան»-ը, և՛ կինոյի ռազմավարական ոլորտը Հայաստանում»,-նշեց փոխնախարարը։

Դանիել Դանիելյան, Լիաննա Թամրազյան․ «Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված մամուլի ասուլիս

Դանիել Դանիելյան․ «Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված մամուլի ասուլիս

Լիաննա Թամրազյան ․ «Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված մամուլի ասուլիս

Դանիել Դանիելյան, Լիաննա Թամրազյան․ «Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված մամուլի ասուլիս

Դանիել Դանիելյան, Լիաննա Թամրազյան․ «Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված մամուլի ասուլիս

«Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված մամուլի ասուլիս

«Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված մամուլի ասուլիս

«Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված մամուլի ասուլիս

«Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված մամուլի ասուլիս

Դանիել Դանիելյանն անդրադարձավ նաև կինոյի ոլորտի օրենսդրական փոփոխություններին՝  հիշեցնելով ներդրումների մասնակի վերադարձի կարգը։

«Այն արդեն գործում է։ Մոտավորապես 100 մլն դրամի չափով գումար ենք վերադարձրել այն կինոարտադրողներին, որոնք ներդրումներ էին կատարել կինոյի արտադրության ոլորտում և ստեղծել 4 ֆիլմ։ Եվս 6 ֆիլմ քննարկման փուլում է։ Ըստ իս՝ այդ ֆիլմերը ևս կարժանանան դրական պատասխանի։ Մենք ֆինանսավորման աղբյուրներն ու ձևերն ենք բազմապատկում, որպեսզի ոլորտը  զարգանա և հայկական կինոն կայանա»,-շեշտեց Դանիել Դանիելյանը։

 

Հայերեն

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր