Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել. կան զոհեր և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են գիշերը միմյանց ուղղությամբ արձակված 147-ական անօդաչու թռչող սարք խոցելու մասին: ԱԹՍ-ների զանգվածային գրոհի պատճառով Ուկրաինայի յոթ շրջանում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում այրվել են վարչական շենք և առևտրային համալիր, վնասվել են բազմաբնակարան և մասնավոր շենքեր: 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Խարկովի մարզում գիշերվա ընթացքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել: 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել: Խերսոնում էլ ռուսական հարվածներից 3 մարդ է վիրավորվել:

Ուկրաինական ուժերն էլ հարվածներ են հասցրել Ռուսաստանին: Ուֆայում ԱԹՍ-ն հարվածել է բնակելի շենքի: Տուժածներ չկան: Նաև թիրախավորվել են Ուֆայի նավթավերամշակման գործարանները: ԱԹՍ-ներից մեկի բեկորներն ընկել են արդյունաբերական գոտում, որտեղ հրդեհ է բռնկվել:

«Գազպրոմ»-ն իր հերթին հայտնել է Կրասնոդարի երկրամասում «Թուրքական հոսք» գազատարի կոմպրեսորային կայաններից մեկի ուղղությամբ հարձակումը հետ մղելու մասին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանգամանալից զրույցի մասին, որին միացել են նաև սենատոր Լինդսի Գրեհեմը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Զելենսկին քննարկումները դրական է որակել: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին թիմերը կապի մեջ կլինեն՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթն ամրապնդելու համար: Նրա խոսքով՝ սա կարող է հիմք հանդիսանալ պատերազմի հուսալի ավարտի համար:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը