Քաղաքականություն

«Ռոսատոմ»-ը պատրաստ է երկարաձգել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատանքը. ՌԴ փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

«Ռոսատոմ»-ը պատրաստ է երկարաձգել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատանքը. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու հարցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ TASS գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ փոխվարչապետն ասել է, որ «Ռոսատոմ»-ը կարող է երկարաձգել հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը, սակայն շեշտել է, որ «Հայաստանն ընտրել է եվրոպական վեկտորը ՝ նախապատվությունը տալով որոշ եվրոպական կապալառուների։  

ՌԴ փոխվարչապետն ասել է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականի աշունն է, սակայն ավարտվում են դրա շահագործման ժամկետը մինչև 2031 թվականը երկարաձգելու նախապատրաստական աշխատանքները։

«Դա կարվի։ Մեր մասնագետները նաև կարծում են, որ ատոմակայանի աշխատանքը հնարավոր է երկարաձգել մինչև 2036 թվականը, սակայն դրա համար պետք է որոշակի պայմաններ ապահովվեն։

«Այժմ Հայաստանի եվրոպական զարգացման վեկտորի շրջանակներում երկարաձգման պայմանագրային աշխատանքների մեծ մասը տրվում է եվրոպացի կապալառուներին, որոնք չունեն սեյսմիկ վտանգավոր գոտիներում աշխատելու փորձ և աշխատանքները չեն համակարգում կայանի գլխավոր նախագծողի հետ»,- ասել է Օվերչուկը։

Նա հավելել է, որ «Ռոսատոմ»-ի կողմից մինչև 2036 թվականը կայանի անվտանգ շահագործման երաշխիքներ տրամադրելու նախապայմանը պետական ​​կորպորացիայի կողմից կատարվող պայմանագրային աշխատանքների առնվազն 70% մասնաբաժնի ապահովումն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում