Ռուսաստան

Եվրահանձնաժողովը Կիևին է ուղարկել 80 մլն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներից

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը Կիևին է ուղարկել 80 մլն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներից

Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը Կիև կատարած այցի ընթացքում։

«Մենք Կիևին ենք տրամադրում լրացուցիչ 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից», - ասել է Կալասը։

Նա հայտարարել է, որ իրենք պետք է խստացնեն պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ վերջ տալու ռուս-ուկրաինական պատերազմին։ «Այս պատերազմն ավարտելու ճանապարհը Մոսկվայի հետ առճակատումն է, այլ ոչ թե նրան պարգևատրելը։ Ոչ թե պատժամիջոցների թուլացումը, այլ դրանց խստացումը։ 20-րդ փաթեթը պատրաստ է, և մենք ավելի կձգենք ցանցը՝ հատկապես Ռուսաստանի ստվերային նավատորմի շուրջ»,- ասել է Կալասը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում