Հայաստան

Սերո Խանզադյան փողոցում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Սերո Խանզադյան փողոցում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

Փրկարարները մարել են Սերո Խանզադյան փողոցում բռնկված խոշոր հրդեհը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը։ 

Ավելի վաղ ծառայությունը հայտնել էր, որ մարտի 31-ին, ժամը 18։58-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ 

Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 20։30-ին։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում