Իրան

Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները «թափ են հավաքում»

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները «թափ են հավաքում»

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները «շատ իրական են, ակտիվ և թափ են հավաքում», «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Fox News-ը։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելուն՝ Հեգսեթը նշել է, որ այսօր նեղուցով «ավելի շատ» նավեր են անցնում, քան օրեր առաջ։

Հեգսեթն ասել է նաև, որ ԱՄՆ-ն «սեղանին է պահում» ցամաքային զորքեր ուղարկելու տարբերակը, եթե Թեհրանի հետ բանակցություններն անհաջող լինեն։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է հակամարտությունն իր սեփական պայմաններով դադարեցնելուն։

Նախարարը նաև նշել է, որ շաբաթվա վերջին այցելել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին մասնակցող զորքերին, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի հստակեցրել կոնկրետ այցելության վայրը։

«Ուղևորությունը պատվավոր էր»,- ասել է նա՝ հավելելով, որ տեսել է «Ամերիկայի լավագույններին»։

Հեգսեթը նշել է, որ այս գործողության մեջ տեսնում է մոտիվացիա, առաքելության կենտրոնացում և աշխատանքն ավարտելու «անհետաձգելիություն»։

Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կրակային հզորությունը մեծանում է, իսկ Իրանինը՝ նվազում։ Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփն անում է այն, ինչը ոչ մի այլ նախագահ համարձակություն չի ունեցել անել։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանն արձակել է հրթիռների ամենացածր քանակը։

Մամուլի ասուլիսում Հեգսեթը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է Իրանի հետ համաձայնության հասնել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում