Իրան

Իսրայելը մինչև ապրիլի 1-ը կավարտի Իրանի ռազմարդյունաբերական կարևոր օբյեկտներին հարվածները. ԶՈւ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը մինչև ապրիլի 1-ը կավարտի Իրանի ռազմարդյունաբերական կարևոր օբյեկտներին հարվածները. ԶՈւ

Իսրայելի ռազմաօդային ուժերը մինչև ապրիլի 1-ը կավարտեն Իրանի պաշտպանական արդյունաբերության առավել կարևոր օբյեկտներին հարվածները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով բանակի հայտարարությանը։

Նշվում է, որ հարվածներ կհասցվեն Իսրայելին սպառնացող զենքի մշակման բոլոր հանգուցային օբյեկտներին. սա կազմում է Իրանի ռազմական արդյունաբերության շուրջ 70%-ը։ Իսրայելը հետագայում կարող է հարվածներ հասցնել նաև այլ, «պակաս կարևոր» թիրախների։

Զինվորականները նաև հայտնել են, որ կշարունակեն հարվածներ հասցնել իրանական բալիստիկ հրթիռների արձակման կայանքներին, հակաօդային պաշտպանության համակարգերին և սպաներին, ինչպես նաև այն թիրախներին, որոնց կործանումը տնտեսական վնաս կպատճառի Իրանին։

Անցյալ շաբաթվա վերջին Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը հայտնել էր, որ Իսրայելը կարող է առաջիկա օրերին ավարտել Իրանի ռազմարդյունաբերության հիմնական տարրերին իր զանգվածային հարվածները։ Իսրայելի պաշտպանության բանակի գնահատմամբ՝ զինվորականները շուտով կոչնչացնեն զենք արտադրող իրանական կարևոր ձեռնարկությունների արդեն մոտավորապես 90%-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում