Իրան

Իսրայելը կոչնչացնի Լիբանանի սահմանային գյուղերը՝ Գազայի օրինակով բուֆերային գոտի ստեղծելու համար. Կաց

2 րոպեի ընթերցում

Իսրայելը կոչնչացնի Լիբանանի սահմանային գյուղերը՝ Գազայի օրինակով բուֆերային գոտի ստեղծելու համար. Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը վերահաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) պլանավորում է նոր անվտանգության գոտի ստեղծել Լիբանանի հարավում: Նա հավելել է, որ սահմանի մոտ գտնվող լիբանանյան գյուղերի բոլոր տները կոչնչացվեն Գազայի օրինակով, ինչը թույլ կտա վերացնել սահմանի մոտ առկա սպառնալիքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Գործողության ավարտին ԻՊԲ-ն անվտանգության գոտի կստեղծի Լիբանանի ներսում…. և կպահպանի անվտանգային վերահսկողությունն ամբողջ տարածքում մինչև Լիտանի գետը», - նշել է Կացը։

Նա հավելել է, որ Իսրայելը կարգելի «հարավային Լիբանանի ավելի քան 600 000 բնակիչների» վերադարձը Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներ, մինչև չապահովվի հյուսիսային Իսրայելի բնակիչների անվտանգությունն ու պաշտպանվածությունը։

Կացի խոսքով՝ Իսրայելը վճռական է տրամադրված՝ հեռացնելու Լիբանանը իրանական ազդեցությունից։ Կացը հավելել է, որ Իսրայելը կփորձի փոխել իրավիճակը Լիբանանում՝ ԻՊԲ-ի շարունակական անվտանգային ներկայության միջոցով։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 30-ի տվյալենրի՝ մարտի 2-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 1247-ի, իսկ վիրավորներինը՝ 3680-ի։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում