Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանն այսօր կդառնար 100-տարեկան

3 րոպեի ընթերցում

Մարտի 31-ին լրանում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանի ծննդյան 100-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Պատվելով անվանի արվեստի գործչի հիշատակը՝ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում մարտի 31-ին՝ ժամը 17:00-ին, կկայանա «Գիշերային թմբուկներ» ներկայացումն ու հուշ-երեկոն: Միջոցառման մուտքն ազատ է։

Կես դար շարունակ անցնելով թատրոնի, հեռուստատեսության, ռադիոյի և մանկավարժության քառուղիներով՝ Կիմ Արզումանյանը ստեղծել է իր ուրույն գեղագիտությունը։  Գեղարվեստաթատերական ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո նա հրավիրվել է Սունդուկյանի անվան թատրոն՝ առաջին իսկ բեմադրությունից գրավելով անվանի վարպետների՝ Արմեն Գուլակյանի, Լևոն Քալանթարի, Վարդան Աճեմյանի ուշադրությունը։

Կիմ Արզումանյանը հայկական հեռուստատեսության հիմնադիր ռեժիսորներից է,  նկարահանել է  «Սայաթ-Նովա» հեռուստաֆիլմը (1960 թ.), իրականացրել է 150-ից ավելի բեմադրություններ, այդ թվում՝ «Արաբական բալլադը», «Իրանին», «Փոստալը», «Արտիստը», «Սպիտակ հիվանդությունը», «Ֆրեզնո, սրճարան Արաքսը» և այլն։ Բարձր գնահատանքի են արժանացել «Ֆիզիկոսները», «Սանիտային քաղաքագլուխը», «Բացեք ձեր աչքերը», «Փողոցային վերջին շրջմոլիկը», «Լուիջիի սիրտը» ստեղծագործությունների էկրանավորումները՝ հանրահայտ դերասանների մասնակցությամբ։

Հայաստանում հեռուստատեսության հիմնադրման տարիներից ի վեր Կիմ Արզումանյանն աշխատել է գրեթե բոլոր հայտնի հայ դերասանների հետ՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Կարպ Խաչվանքյան, Բաբկեն Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Մետաքսյա Սիմոնյան, Վարդուհի Վարդերեսյան, Մելինե Համամջյան, Արուս Ասրյան:

Մայր թատրոնում ռեժիսորի բեմադրած «Մադամ Սան-Ժենը» (1972 թ.) իսկական հրավառություն էր՝ ռեժիսորական ինքնատիպ արտահայտչամիջոցների բազմազանությամբ, Մետաքսյա Սիմոնյանի և Բաբկեն Ներսիսյանի փայլուն խաղով։

Կիմ Արզումանյանն աշխատել է նաև Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում՝ խաղացանկը հարստացնելով համաշխարհային և ազգային դրամատուրգիայի գործերի բեմադրությամբ: Նա նաև երեսունից ավելի ֆոնդային ռադիոբեմադրությունների հեղինակ է:

Կիմ Արզումանյանի թատերական տարերքի անբաժան մասն էր դասավանդումը. ռեժիսորական պրակտիկ աշխատանքին զուգընթաց նա դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին