Հայաստան

Սիսիանում հրդեհ է բռնկվել մթերային խանութում

1 րոպեի ընթերցում

Սիսիանում հրդեհ է բռնկվել մթերային խանութում

Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող մթերային խանութներից մեկում մարտի 31-ին ժամը 08։15-ին հրդեհ է բռնկվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 09:17-ին: Այրվել են տնտեսական իրեր և սննդամթերք։

Հրդեհի հետևանքով մասամբ փլուզվել է միջնապատը և ձևախախտվել ճակատային պատից մի հատված:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում