Իրան

Մերձավոր Արևելքի երկրները հայտնել են նոր հարվածների մասին

1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքի երկրները հայտնել են նոր հարվածների մասին

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ հայտնել են իրենց ուղղությամբ նոր հարվածների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում, վաղ առավոտյան աշխատել են օդային տագնապի ազդանշանները, լսվել են ուժգին պայթյուններ։ Երկրի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր կալանելու մասին։

Սաուդյան Արաբիան հայտարարել է վերջին մի քանի ժամվա ընթացքում իրանական 10 ԱԹՍ խոցելու մասին։ Ըստ Պաշտպանության նախարարության՝ կալանվել է նաև երեք բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են Էր Ռիադի վարչական շրջանի ուղղությամբ:

Իր հերթին, Իսրայելը հայտարարել է Իրանից երկրի ուղղությամբ հրթիռների արձակման մասին։ Աշխատել են ՀՕՊ համակարգերը։ Մարդկանց հորդորվել է պատսպարվել ապաստարաններում։

Իսրայելի բանակը նաև հայտնել է, որ հարվածներ են գրանցվել երկրի կենտրոնական հատվածներում, ուր մեկնել են որոնողափրկարարական խմբեր։

Բացի այդ, Իսրայելի բանակը հայտնել է Թեհրանի ուղղությամբ հարվածների հերթական ալիքի մասին։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում