Իրան

Իրանը հակամարտության կարգավորման շուրջ ամերիկյան ծրագիրը որակել է «անիրատեսական»

1 րոպեի ընթերցում

Իրանը հակամարտության կարգավորման շուրջ ամերիկյան ծրագիրը որակել է «անիրատեսական»

Հակամարտության կարգավորման շուրջ Իրանի ստացած ամերիկյան ծրագիրն անիրատեսական է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այն հարցերը, որոնք մեզ ներկայացվել են, ցանկացած անվանմամբ, ինչպես 15, դրանից պակաս թե ավելի կետեր, անիրատեսական են և ոչ ռացիոնալ, և չափազանց մեծ պահանջներ են», - ասել է Բաղային, որի խոսքը հրապարակել է Իրանի կառավարության լրատվական հարթակը։

Նա հավելել է, որ Իրանի բոլոր ջանքերը ներկայում ուղղված են սեփական պաշտպանությանը։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանին է ներկայացրել 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր, որը Թեհրանում այժմ քննարկում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում