Եգիպտոսում զինյալ խմբավորման անդամներ են ձերբակալվել նախագահ աս-Սիսիի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ առնչվող «Հասմ» ահաբեկչական շարժման անդամների ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են պետության ռեսուրսներին վնաս հասցնելու նպատակով ահաբեկչական գործողություններ պլանավորելու և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի  դեմ մահափորձ կատարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Asharq al-Awsat-ը։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալվածների թվում է «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարներից Մահմուդ Մուհամմադ Աբդ ալ-Ուանիսը մի քանի գործով, որոնցից առավել նշանակալից է 2022 թվականին նախագահական ինքնաթիռը թիրախավորելու փորձը։

Հարցաքննության ընթացքում ալ-Ուանիսը հաստատել է իր անմիջական մասնակցությունը երկրի բարձրագույն ղեկավարության դեմ ուղղված մի շարք ահաբեկչական ծրագրերի մշակմանը և համակարգմանը, ինչպես նաև բազմաթիվ ահաբեկչական հարձակումներում իր մասնակցությունը։

Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հաստատել է իր «շարունակական հանձնառությունը՝ վճռականորեն դիմակայելու «Մուսուլման եղբայրների» և նրանց կողմնակիցների ծրագրերին, որոնք նպատակ ունեն խաթարել երկրի անվտանգությունն ու կայունությունը»։

«Մուսուլման եղբայրների» առաջնորդներից շատերը, այդ թվում՝ նրանց գերագույն առաջնորդ Մուհամմադ Բադիին, բանտարկված են Եգիպտոսում՝ 2013 թվականին իշխանությունից հեռանալուց հետո իրականացրած բռնությունների և սպանությունների մեղադրանքով։

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է