Մարզեր

Դդմաշեն գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Դդմաշեն գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերով 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 109 միլիոն  805 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դդմաշենի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանը, իրականացված ծրագրերից 6-ը սուբվենցիոն են՝ 218  միլիոն 414 հազար դրամ ընդհանուր արժեքով, 3-ը՝ պետական՝ 891 միլիոն 400 հազար դրամ արժեքով։ 

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Դդմաշենում կառուցվել են 4000 գծամետր երկկողմանի սալիկապատ մայթեր, 2320 մետր արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ, հիմնանորոգվել հանրապետական ու ներհամայնքային նշանակության 7293 գծամետր ավտոճանապարհ,1 կամուրջ և հանդիսությունների սրահ։

Պետական ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Դդմաշենի վարչական տարածքով անցնող 5100 գծամետր հատվածը, որից 2000 մետրը՝ բնակավայրի ներսում, շուրջ 770 միլիոն դրամ արժեքով։

Պետական մեկ այլ ծրագրով՝ 109 միլիոն դրամ արժեքով, հիմնանորոգվել է Դդմաշեն մտնող ճանապարհի 1 կիլոմետրանոց վթարավտանգ հատվածը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում