Ադրբեջան

Ադրբեջանում անդադար տեղացող անձրևները Բաքվում և երկրի բազմաթիվ շրջաններում լուրջ հետևանքների են հանգեցրել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում անդադար տեղացող անձրևները Բաքվում և երկրի բազմաթիվ շրջաններում լուրջ հետևանքների են հանգեցրել

Ադրբեջանում եղանակային պայմանների կտրուկ վատթարացումը և անդադար տեղացող անձրևները լուրջ հետևանքներ են ունեցել երկրի տարբեր շրջաններում և մայրաքաղաք Բաքվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հյուսիսային շրջաններում գետերը դուրս են եկել ափերից, վնասվել են կամուրջներ, իսկ ճանապարհներն ու տները ջրհեղեղի մեջ են:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում, օրինակ, երկու օր տևած հորդառատ անձրևները հանգեցրել են տներում և ճանապարհներին հողի նստեցման, մի քանի մետր խորության հասնող փոսերի առաջացման։

Նշվում է, որ նախօրեին սկսված անձրևի հետևանքով Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնը ևս լուրջ վնասներ է կրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում