Մարզեր

Հիմնանորոգվում է Կարմիրգյուղի մանկապարտեզը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Կարմիրգյուղի մանկապարտեզը

Հայաստանի պետական բյուջեի միջոցներով , ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Կարմիրգյուղի մանկապարտեզի հիմնանորոգման  ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 123 միլիոն  540 հազար  դրամ։

շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի մարտի սկզբներից․ արդեն կատարվել են հատակի, միջնորմների, սանհանգույցների, դռների,պատերից գաջի և սվաղի քանդման աշխատանքները։ Այժմ ընթանում են միջնորմների իրականացման աշխատանքները։

Մանկապարտեզի շենքը կառուցվել է 1980-ականներին և մինչ այժմ չի ենթարկվել կապիտալ ու ընթացիկ նորոգումների։

Այս անգամ շենքի հիմնական պատերից բացի՝ ամբողջ տարածքը ենթարկվելու է հիմնանորոգման։ Փակվելու են նաև գոյություն ունեցող օթյակները և կառուցվելու են խմբասենյակներ ծառայող տարածքներ։ Աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև տարեվերջ։ Պատվիրատուն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն է, աշխատանքներն իրականացնողը՝ «Հազարաշեն» ԱԿ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում