Մարզեր

Վերանորոգվում է Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի շենքը

1 րոպեի ընթերցում

Վերանորոգվում է Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի շենքը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի Ա․ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերից մեկնարկել և ընթանում են վերանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարճաղբյուրի Ա․ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նունե Ավետիսյանը, դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 451 միլիոն 200 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է շենքի տանիքի, հատակի, աստիճանների, միջանցքների, դասասենյակների, սանհանգույցների, ջեռուցման, էլեկտրական էներգամատակարարման, ջրամատակարարման համակարգերի, մարզադահլիճի, դահլիճի վերանորոգում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում, բացօթյա մինի ֆուտբոլի դաշտի կառուցում, այլ աշխատանքներ։

2026 թվականի մարտի 27-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացված են շուրջ 50 տոկոսով։

Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի հունիսին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում