Մարզեր

Գեղարքունիքում իրականացվող կենսական նշանակության 3 ծրագրի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 277 միլիոն 492,7 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում իրականացվող կենսական նշանակության 3 ծրագրի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 277 միլիոն 492,7 հազար դրամ

ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 26-ի նիստում որոշում է կայացվել 277 միլիոն 492,7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 3 բնակավայրում  երկու սուբվենցիոն և մեկ առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 85 միլիոն 170.3 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքի Արամայիս Ոսկանյան 6, Արամայիս Ոսկանյան 11, Ազատության 1 նրբանցքի  1-ին փակուղի թիվ 2, Ազատության փողոցի թիվ 14 և Մովսիսյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի և տանիքների հիմնանորոգման և արտաքին լուսավորության անցկացման աշխատանքների համար։

162 միլիոն 352.4 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։ Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 2025 թվականի ապրիլից։

Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում 29 միլիոն 970 հազար դրամ  հատկացվել է Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում