Իրան

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է «ցեղասպանություն իրականացնելու հստակ մտադրության» համար

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է «ցեղասպանություն իրականացնելու հստակ մտադրության» համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի դեմ ամերիկա-իսրայելական  հարվածների հետևանքով ավելի քան 600 դպրոց է վնասվել կամ քանդվել, ավելի քան 1000 աշակերտ և ուսուցիչ «նահատակվել կամ վիրավորվել» է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Ագրեսորների թիրախավորման ոճը, զուգորդված նրանց հռետորաբանությամբ, քիչ կասկածներ է թողնում ցեղասպանություն իրականացնելու նրանց հստակ մտադրության վերաբերյալ», - մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ տեսաուղերձով ասել է Արաղչին։

Քննարկումը կենտրոնացած է եղել հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին, Իրանի հարավային Մինաբ քաղաքի տարրական օրիորդաց դպրոցում տեղի ունեցած հարվածի վրա, որի հետևանքով շուրջ 170 երեխա է զոհվել։ Ըստ մասնագետների, հարվածն, ամենայն հավանականությամբ, հասցվել է ԱՄՆ-ի կողմից։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ հետաքննություն է ընթանում։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում