Միացյալ Նահանգներ

ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը կարող է Մոսկվա այցելել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը կարող է Մոսկվա այցելել

ԱՄՆ Կոնգրեսի անդամները Մոսկվա այցելելու հրավեր են ստացել և քննարկում են պատասխան այցի հնարավորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՄՆ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան՝ Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո։

«Հրավեր եղել է։ Մենք քննարկում ենք Կոնգրեսի պատվիրակության պատասխան այցի հնարավորությունը», - գործակալությանն ասել է նա։

Լունան հավելել է, որ մարտի 26-ին Վաշինգտոնում ներկա է եղել Կոնգրեսի հինգ անդամներից և Պետդումայի հինգ պատգամավորներից բաղկացած պատվիրակությունների հանդիպմանը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում