«Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները պարգևատրվել են. հաղթող է ճանաչվել 10 դպրոց

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահում պարգևատրվել են  «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթի հաղթող և խրախուսման ներկայացված մասնակից դպրոցները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ մրցույթը կազմակերպվել էր նախարարության և Լեզվի կոմիտեի համատեղ ջանքերով՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ: Մրցույթին մասնակցել է շուրջ 500 դպրոց, հաղթող է ճանաչվել 10 դպրոց, խրախուսվել են նաև ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող 2 հաստատություններ:

Պարգևները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով, Ավետիք Իսահակյանի 150-ամյակի շրջանակում տպագված պատկերագրքով ու գեղարվեստական գրքերով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով նմանօրինակ մրցույթներին ակտիվ մասնակցելու և հետաքրքրություն ցուցաբերելու համար:

«ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած այսպիսի մրցույթների նպատակն է առանձնահատուկ տեսանելի դարձնել նախ Մայրենիի օրը, ինչպես նաև խթանել ու խրախուսել, որ մեր սովորողներն ավելի շատ ճանաչեն ազգային մշակույթը, սովորեն կարևոր իրադարձությունների մասին՝ որպես յուրօրինակ կրթական գործընթաց»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով դպրոցներին՝ ակտիվ մասնակցության և ներկայացված հետաքրքիր տեսանյութերի համար։

Նրա խոսքով՝ դպրոցների ներկայացրած տեսանյութերն ընդգծել են Մայրենի լեզվի օրվա խորհուրդը, մայրենի լեզուների բազմազանությունը և տարբերությունները, որոնք հարստացնում են մեր երկրի մշակութային կյանքը։

Շնորհակալական խոսքով են հանդես եկել նաև աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք հատկապես կարևորել են մրցույթի շրջանակում ավանդականը նորովի ներկայացնելու, իրենց ստեղծագործական ներուժն ի ցույց դնելու հնարավորության և այդկերպ՝ սովորողներին ոգևորելու համար:

Միջոցառման մասնակից աշակերտները հանդես են եկել կատարումներով՝ ներկայացնելով ազգային երգի, երաժշտության ստեղծագործություններ, իսկ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները ներկաներին սովորեցրել են ժեստերի լեզվով բարևել և շնորհակալություն հայտնել:

Օրվա շրջանակում Ազգային պատկերասրահում աշակերտների համար կազմակերպվել է շրջայց բոլոր ցուցասրահներում: Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս ծանոթացել է ցուցադրություններին:

Հայաստանի ազգային պատկերասրահում նախարարը և դպրոցականները ծանոթացել են նաև Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ հետահայաց ցուցահանդեսին, (VR) գործիքների միջոցով հայտնվել Գրիգոր Աղասյանի արվեստանոցում՝ կատարելով վիրտուալ շրջայց։

Հայերեն

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը