Իրավունք

Թմրանյութերի արտադրամասի, զենք-զինամթերքի հայտնաբերում. Երևանի 20 հասցեներում խուզարկությունների արդյունքները

1 րոպեի ընթերցում

Թմրանյութերի արտադրամասի, զենք-զինամթերքի հայտնաբերում. Երևանի 20 հասցեներում խուզարկությունների արդյունքները

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել քրեական ոստիկանների և քննիչների կողմից  Երևանի 20 հասցեներում անցկացրած խուզարկությունների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ն խուզարկությունների արդյունքների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել։

«Քրեական ոստիկաններն ու քննիչները խուզարկություններ են կատարել մայրաքաղաքի 20 հասցեներում․ հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներ»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն էր հայտնել, որ հարուցված քրեական վարույթի շրջանակներում Քննչական կոմիտեն ու ՆԳՆ քրեական ոստիկանությունը խուզարկություններ են իրականացրել Երևանի 20 հասցեներում։

«Արմենպրես»-ի տեղեկություններով իրավապահների թիրախում եղել են քրեական ենթամշակույթ կրող անձինք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում