ԱՀԿ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամի մասին

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում «իրական ժամանակի ռեժիմով» լայնամասշտաբ ճգնաժամ է ծավալվում առողջապահության ոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արևելյան Միջերկրածովյան երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանան Բալխին The Guardian թերթի հետ հարցազրույցում։

Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և պաշտպանել բժշկական հաստատությունները։

«Իրավիճակը բարդ էր արդեն որոշ ժամանակ, բայց այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, առողջապահական իսկական ճգնաժամ է, որն իրական ժամանակի ռեժիմով ծավալվում է տարածաշրջանի շատ մասերում, - ասել է Բալխին։ - Խոսքը վերաբերում է ոչ միայն մարդկային կյանքերին, որոնք խլում է պատերազմը։ Խոսքը վերաբերում է (բժշկական օգնության) հասանելիության կոլապսին բազմաթիվ, ամենատարբեր մասշտաբներով, որոնք շատ ավելի մեծ չափով գերազանցում են այն ամենն, ինչ մենք կարող էինք պատկերացնել»։

Տարածաշրջանային տնօրենը նշել է, որ քրոնիկ հիվանդություններով բուժառուների բուժումը խախտված է հիվանդանոցների փակման, ինչպես նաև «հարկադիր փախուստի և տեղահանման» պատճառով։

«Մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում իրենց տներն են լքել 3,2 միլիոն մարդ Իրանում և ավելի քան 1 միլիոնը Լիբանանում», - նշել է նա։

Բալխին աղետալի է անվանել հնարավոր գրոհներն աղազերծման կայանների վրա, ինչն առանց խմելու ջրի կթողնի մեծ թվով մարդկանց Պարսից ծոցի երկրներում:

Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել էր, որ երկրում հարվածների է ենթարկվել 282 բժշկական կենտրոն, որոնց մի մասը դադարեցրել է աշխատանքը։ Զոհվել է առողջապահության համակարգի 20-ից ավելի աշխատակից։

Հայերեն Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք