Հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «հրաժարվում է այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից»՝ ընդգծելով, որ այդ օրակարգով գնալու դեպքում Հայաստանն առերեսվելու է նորանոր պատմական անարդարությունների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները համարո՞ւմ է էթնիկ զտում։

«Ես այդ եզրույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարող ենք ասել էթնիկ զտում և հայելային կերպով նրանց (խմբ․նկատի ունի Ադրբեջանին) կողմից ստանալ էթնիկ զտման, ցեղասպանության և այլնի մասին մեղադրանքներ։ Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Իմ հոգսը դա չէ․իմ հոգսն այն է, թե ինչ անել, որպեսզի Ղարաբաղից տեղահանված մեր ժողովուրդը խաղաղվի, տուն, աշխատանք, անվտանգություն, ապահովություն, ազատություն ունենա․ ես դրանով եմ զբաղվում»,-պարզաբանեց վարչապետը։

Վարչապետը հայտարարեց, որ հրաժարվում է այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։

«Ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ և ոչ թե «պատմական արդարությունը» վերականգնելու հետևից գնալ, որովհետև մենք ինչքան գնանք «պատմական արդարության» հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Ես իմ պարտքն եմ համարում սրա մասին  մեր ժողովրդի հետ կիսվել»,-հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Նրա բնորոշմամբ՝ նույնիսկ վարչապետի համար համարձակություն է պետք ունենալ այս թեմաների մասին այսքան բաց խոսելու համար։

«Ի՞նչն է, որ ինձ այդ վճռականության վերջին կաթիլը տվել է այս թեմաներով բաց և հրապարակային խոսել․ դրանք վերջին մի ամսվա ընթացքում  Հայաստանի քաղաքացիների հետ իմ շփումներն ու քննարկումներն են, երբ ես տեսնում եմ, որ այս խոսույթն ուղիղ և օրգանական կապ ունի Հայաստանի ժողովրդի ցանկությունների, նպատակների և իղձերի հետ, և մենք գնալու ենք այս ճանապարհով»,-ասաց Փաշինյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը տեր կկանգնի այս ռազմավարությանը, որովհետև այս դեպքում կա սեփական շահերի գիտակցման խորը պատեհություն։

Հայերեն English Español ქართული

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում