Պետք է ավելի վճռական փոփոխությունների գնանք. վարչապետը հակակոռուպցիոն պայքարում լճացման ազդակներ է տեսնում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության վերաբերյալ արձանագրում է որոշակի առաջընթաց, սակայն միաժամանակ նշում է վերջին շրջանում նկատվող լճացման ազդակների մասին՝ ընդգծելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշեց, որ 2018 թվականից ի վեր միջազգային զեկույցների համաձայն Հայաստանը գրանցել է էական առաջընթաց հակակոռուպցիոն ոլորտում։

«Գիտեք, որ 2018 թվականից մենք այդ առումով բոլոր միջազգային զեկույցների համաձայն ունենք էական առաջընթաց, բայց նաև վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ լճացման որոշակի ազդակներ կան և նաև այդ լճացման ազդակները առաջին հերթին մեզ համար նրա մասին են, որ մենք բարեփոխումների ընթացքը պետք է շարունակենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այդ համատեքստում կարևոր քայլերից է կատարողականի հիման վրա վարձատրության համակարգի ներդրումը, որը միտված է բարձրացնելու արդյունավետությունն ու խթանելու հակակոռուպցիոն պայքարը։

«Գաղտնիք չէ, որ կատարողականի հիման վրա վարձատրության համակարգի ներդրումը նաև այդ գիտակցության արդյունքն է, որ մենք հակակոռուպցիոն պայքարում պետք է ավելի վճռական և համակարգային փոփոխությունների գնանք»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հաջորդ փուլում անհրաժեշտ է նման մոտեցումները կիրառել նաև տեղական ինքնակառավարման մակարդակում՝ ընդգծելով, որ այդ խնդիրը դեռևս լիարժեք լուծված չէ։

«Մենք պետք է ունենանք զրո կոռուպցիա քաղաքականությունը, մենք պետք է դա իրագործենք։ Ես այս պահին գոհ չեմ արձանագրված արդյունքներից»,- ընդգծեց վարչապետը։

Նրա խոսքով՝ առկա իրավիճակից բխող հիմնական հետևությունն այն է, որ բարեփոխումների գործընթացում երբեմն չի ցուցաբերվում բավարար վճռականություն, ինչն անհրաժեշտ է հաղթահարել՝ ապահովելու հետևողական և արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ։ 

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին