Իրավունք

Դատախազությունը պահանջում է Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենից բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենից բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Նորայրի Հովսեփյանից (քրեական վարույթով՝ լիազորությունները կասեցված) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

Երևան քաղաքում գտնվող 5 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Կենտրոն վարչական շրջանում, 1 տրանսպորտային միջոց, 162 միլիոն 812 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը, 135.297 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում