Իրան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիտարկմամբ՝ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիտարկմամբ՝ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից

Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից՝ չափազանց հեռուն գնալով, իսկ աշխարհը բախվում է ավելի լայն հակամարտության, համաշխարհային տնտեսական ցնցման սպառնալիքների ու մարդկային տառապանքների աճի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հավելելով, որ ժամանակն է դադարեցնել լարվածությունը և անցնել դիվանագիտության՝ վերադառնալով միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքին։

Դիմելով հակամարտության կողմերին` Գուտերեշը Միացյալ Նահանգներին և Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը, իսկ Իրանին՝ դադարեցնել հարևան երկրների վրա հարձակումները, որոնք հակամարտության կողմեր ​​չեն։

Գլխավոր քարտուղարը հատուկ նշել է, որ Հորմուզի նեղուցի փակումը «խեղդում է» նավթի, գազի և պարարտանյութերի մատակարարումները համաշխարհային ցանքի սեզոնի կարևորագույն պահին, և որ պատերազմի հետևանքներն ամենաշատը հարվածում են մոլորակի ամենաաղքատ և ամենախոցելի մարդկանց։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում