Իրան

Թել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվել

1 րոպեի ընթերցում

Թել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվել

Իսրայելի բանակը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում Թել Ավիվում հրթիռային հարվածի վայրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Իսրայելի ոստիկանությունից հայտարարել են, որ Թել Ավիվի կենտրոնում իրանական մարտագլխիկ է ընկել՝ 100 կգ պայթուցիկով։

Վնասվել են տներ և մեքենաներ։ Տուժածներ չկան։

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Իսրայելի Դիմոնա և Էյլաթ քաղաքներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում