Իրանի խորհրդարանի խոսնակը «կեղծ լուրեր» է որակել Թրամփի հայտարարությունը բանակցությունների մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղալիբաֆն այս մասին մարտի 23-ի երեկոյան գրառում է արել X հարթակում։

«Կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական և նավթի շուկաները մանիպուլացնելու և այն ճահճից դուրս գալու համար, որում խճճվել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը», - գրել է նա։

Reuters-ը գրում է, որ իսրայելցի մի պաշտոնյա և իրավիճակին ծանոթ երկու այլ աղբյուր հայտնել են, որ հենց Ղալիբաֆն է իրանական կողմի հետ բանակցություններ վարում։

Թրամփը մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Իրանի հետ բանակցում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և իր խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները: Նա չի հայտնել, թե ով է բանակցում իրանական կողմից, սակայն ասել է՝ նա երկրի հարգված ղեկավարներից մեկն է:

ԱՄՆ նախագահը 5 օրով երկարաձգել է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար, ինչը չանելու դեպքում սպառնացել էր ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները։

Թրամփը նաև հայտարարել էր, որ Իրանն է կապվել ԱՄՆ-ի հետ, քանի որ չէր ցանկանում, որ իր էներգետիկ ենթակառուցվածքը հարվածների ենթարկվի: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը համաձայն են բազմաթիվ կետերի շուրջ: ԱՄՆ նախագահը նաև նշել է՝ որպես հնարավոր համաձայնագրի մաս ԱՄՆ-ն կվերցնի Իրանի հարստացված ուրանը: Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կպահպանի հնգօրյա ժամկետը, և եթե ամեն բան լավ ընթանա, ապա իրավիճակը կհանգուցալուծվի: Նա նաև վստահություն է հայտնել, որ եթե ամեն ինչ ստացվի, Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, և նավթի գինը կտրուկ կնվազի:  

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում