Աշխարհ

Կոլումբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա 66 զոհ

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա 66 զոհ

Կոլումբիայում ռազմական ինքնաթիռը վերելքի ժամանակ վթարի է ենթարկվել, որի հետևանքով 66 մարդ է զոհվել, 4 մարդ դեռ անհետ կորած է։ Տասնյակ մարդկանց հաջողվել է փրկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ամերիկյան Lockheed Martin ընկերության արտադրության Herculer C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռում, ըստ Կոլումբիայի զինված ուժերի ղեկավարի, եղել է 128 մարդ, այդ թվում՝ օդուժի 11 անդամ, բանակի 115-հոգանոց անձնակազմ և 2 ոստիկան։

Ըստ Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսի՝ վթարը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը վերելք էր կատարում Պուերտո Լեգիսամոյից՝ Պերուի հետ սահմանին։

Հրշեջներից մեկն ասել է, որ թռիչքուղու վերջում ինքնաթիռը, հավանաբար, ինչ-որ բանի է բախվել և ընկել։ Վթարից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, այնուհետև պայթել են օդանավում գտնվող պայթուցիկները։

Առաջինը դեպքի վայր են հասել տեղի բնակիչները, որոնք ողջ մնացածներին մոտոցիկլետներով տեղափոխել են հիվանդանոց։

Ողջ մնացածներից 57-ը հոսպիտալացվել են, նրանցից 30-ի վիճակը թեթև է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում