Աշխարհ

Հռոմի պապը կոչ է անում արգելել օդային ռազմական հարվածները

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը կոչ է անում արգելել օդային ռազմական հարվածները

Հռոմի Լևոն XIV պապը խիստ քննադատել է օդային ռմբակոծությունները՝ ասելով, որ դրանք պետք է արգելվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ Հռոմի պապն այս մասին ասել է Իրանում ԱՄՆ-իսրայելական պատերազմը ֆոնին:

Հռոմի պապը հատուկ չի հիշատակել ընդլայնվող հակամարտությունը իտալական ITA Airways ավիաընկերության ղեկավար կազմի և աշխատակիցների հետ հանդիպմանը, սակայն խստորեն դատապարտել է օդուժի օգտագործումը պատերազմական գործողություններում։

«20-րդ դարի ողբերգական փորձառություններից հետո օդային ռմբակոծությունները պետք է ընդմիշտ արգելվեին: Այնուամենայնիվ, դրանք դեռևս գոյություն ունեն… սա առաջընթաց չէ, սա հետընթաց է»,-ասել է Հռոմի պապը:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում