Պեսկովը հերքել է լուրերը, թե ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկել է հետախուզական տվյալներ չփոխանակել Իրանի հետ

1 րոպեի ընթերցում

Կրեմլում կեղծիք են որակել հրապարակումներն այն մասին, թե, իբր, Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է հետախուզական տվյալներ չփոխանակել Իրանի հետ, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի նման տեղեկատվություն փոխանակել Ուկրաինայի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք, անշուշտ, տեսել ենք այդ հրապարակումը: Այն պատկանում է ոչ ճշմարիտների դասին, ավելի ճիշտ՝ ստերի», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Ավելի վաղ POLITICO հրատարակությունը, հղում անելով աղբյուրների, գրել էր, թե Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Մայամիում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է հետևյալ առաջարկությունը, թե Ռուսաստանը կդադարեցնի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորականների մասին հետախուզական տվյալների տրամադրումը, որի դիմաց Վաշինգտոնը կդադարեցնի Կիևին Ռուսաստանի հետ կապված հետախուզական տվյալների տրամադրումը։ Լրատվամիջոցի համաձայն՝ ԱՄՆ-ն մերժել է այս առաջարկը։

Մարտի 20-ին Դմիտրիևը, X սոցիալական ցանցում մեկնաբանելով POLITICO-ի հոդվածը, գրել էր՝ «Կեղծ»։

Հայերեն فارسی

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ