Աշխարհ

Էմանուել Գրեգուարն ընտրվել է Փարիզի քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Էմանուել Գրեգուարն ընտրվել է Փարիզի քաղաքապետ

Էմանուել Գրեգուարը՝ ձախ Սոցիալիստական ​​կուսակցության թեկնածուն, որն աջակցություն էր ստացել երկրի մյուս ձախ քաղաքական ուժերի կողմից, Փարիզի քաղաքապետ է ընտրվել մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV-ն:

48-ամյա Գրեգուարը ստացել է ձայների 50,52%-ը՝ ինը տոկոսային կետով առաջ անցնելով Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ռաշիդա Դատիից։

Միևնույն ժամանակ, Փարիզի քաղաքապետի պաշտոնի երրորդ թեկնածուն՝ ձախ «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության ներկայացուցիչ Սոֆի Շիկիրուն, ստացել է ընտրողների ձայների 7,96%-ը։

Գրեգուարը նախկինում Փարիզի ներկայիս քաղաքապետ Ան Իդալգոյի տեղակալն է եղել։

Դատին՝ աջ «Հանրապետականներ» ​​կուսակցության թեկնածուն, որն ուներ կենտրոնամետ «Դեմոկրատական ​​շարժման» և երկրի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը, ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումից հետո X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ քվեարկության արդյունքը «չի արդարացրել սպասումները»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում