Իրան

Լիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներին

1 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներին

«Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավում հերթական կամուրջն է պայթեցրել՝ խմբավորման տեղաշարժին խոչընդոտելու համար։ Լիբանանի նախագահը դատապարտել է կամուրջների թիրախավորումը՝ դա անվանելով «չարդարացված»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Սրանք (հարվածները) ցամաքային ներխուժման նախերգանք են», - ասել է նախագահ Ժոզեֆ Աունը։

Նա հավելել է, որ Լիբանանն իր մտահոգությունները բարձրացրել է դիվանագիտական ուղիներով։

Աունը նաև խոստացել է զինաթափել «Հեզբոլլահ»-ին և ուղիղ բանակցություններ է առաջարկել Իսրայելին՝ պատերազմին վերջ դնելու համար։

Իսրայելը Լիբանանում ռազմական գործողություններ է սկսել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իրանի դեմ հարձակման։ Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Շուրջ մեկ միլիոն մարդ տեղահանվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում