Քաղաքականություն

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

2 րոպեի ընթերցում

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցությունը վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավորությամբ կմասնակցի Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց կուսակցության հրավիրած միջոցառման ընթացքում։

«Մեր կուսակցությունը և մենք գնում ենք այս տարի ընտրությունների։ Մեր կուսակցությունն անկաշառ է, անկաշկանդ է, ազատ է, և ժողովուրդը եթե իր որոշումը կայացնի և մենք ստանձնենք այդ պատասխանատվությունը, պատրաստ ենք անմնացորդ ծառայել մեր ժողովրդին և Հայաստանին»,- ասաց Մարությանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև կուսակցության նախընտրական ծրագիրը, որը բարեփոխումներ է նախատեսում տնտեսության, սոցիալական ապահովության, կրթության և մի շարք այլ ոլորտներում։ Կուսակցությունն ընդգծում է նաև, որ Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն Եվրոպական չափանիշներով պետություն կառուցելու դեպքում։

«Հայաստանի անդամակցությունը Եվրոպական Միությանն այլընտրանք չունի, Հայաստանը պետք է օր առաջ բանակցություններ սկսի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ»,-ասաց կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ էր ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում: Մարությանը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը: «Իմ քայլը» դաշինքը ստացել էր ընտրողների ձայների ավելի քան 81 տոկոսը:

2021 թվականի դեկտեմբերին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնեց քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, ինչի հետևանքով Մարությանը հեռացվեց պաշտոնից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում