Մարզեր

Էջմիածինն ու Կորդոբան դարձել են քույր քաղաքներ

1 րոպեի ընթերցում

Էջմիածինն ու Կորդոբան դարձել են քույր քաղաքներ

Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն ու արգենտինական Կորդոբայի քաղաքապետ Դանիել Պասերինին ստորագրել են Էջմիածինն ու Կորդոբան քույր քաղաքներ հռչակելու համագործակցության հուշագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վաղարշապատի համայնքապետարանը։

«Այս կարևոր քայլը նպատակ ունի զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ մշակույթի, կրթության, տնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկու համայնքների համար։ Համագործակցության այս նոր փուլը ևս մեկ կարևոր ձեռքբերում է Վաղարշապատ համայնքի միջազգային կապերի ընդլայնման ճանապարհին»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Կորդոբայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Խուան Կարլոս Մերդինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում