Ֆրանսիայի ԱԳ նախարարը չնախատեսված այցով մեկնել է Իսրայել

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մարտի 20-ին չնախատեսված այցով մեկնել է Իսրայել՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և Լիբանանում հրադադար ապահովելու ջանքերի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Ժան-Նոել Բարոն Իսրայելի իշխանությունների հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգության և մարդասիրական օգնության հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հակամարտությունների ապաէսկալացման փորձերը։

Ավելի վաղ Բարոն այցելել էր Բեյրութ և հանդիպել Լիբանանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ՝ իր աջակցությունը հայտնելով Լիբանանի զինված ուժերին, որոնք, նրա խոսքով, փորձում են պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Բարոյի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ուղիղ բանակցություններ սկսել Իսրայելի հետ։

Ըստ հաղորդագրությունների՝ Իսրայելը մերժել է Բեյրութի կողմից ուղիղ բանակցությունների առաջարկը՝ այն համարելով չափազանց քիչ և չափազանց ուշացած։

Բարոն Լիբանան մեկնելուց առաջ զրուցել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ի վեր Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 1001 մարդ, այդ թվում՝ 79 կին, 118 երեխա և 40 առողջապահական ոլորտի աշխատակից: Վիրավորների թիվը հասել է 2584-ի:

Հայերեն ქართული Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ