Հայաստան

Շրջանառվող փաստաթուղթը նոր Սահմանադրության հրապարակվելիք նախագիծը չէ․ Արդարադատության նախարարություն

1 րոպեի ընթերցում

Շրջանառվող փաստաթուղթը նոր Սահմանադրության հրապարակվելիք նախագիծը չէ․ Արդարադատության նախարարություն

Լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Հայաստանի արդարադատության նախարարությունից՝ անդրադառնալով «Իշխանություն» լրատվականի հրապարակմանը,

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ: Ըստ այդմ, առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ՝ սևագիր տարբերակներ, գործող Սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ»,– հայտարարել են նախարարությունից՝ կոչ անելով առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և սպասել նոր Սահմանադրության  նախագծի պաշտոնական հրապարակմանը։

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հրապարակել էր փաստաթուղթ և գրել, որ դա նոր Սահմանադրության տեքստի նախագիծն է, որն առաջիկայում նախատեսվում է հրապարակել։ 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում