Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն գրել է իր Telegram ալիքում։

Բանակը նշում է, որ հարվածներն իրականացվել են՝ ի պատասխան մարտի 19-ին Սիրիայի աս-Սուեյդայի նահանգում դրուզ քաղաքացիական անձանց վրա հարձակումների։

Հարվածների թիրախներ են դարձել երկրի հարավում սիրիական բանակի ռազմական օբյեկտներում գտնվող հրամանատարական կենտրոնները և զենքերը։

«ԻՊԲ-ն չի հանդուրժի Սիրիայի դրուզ բնակչությանը հասցված վնասը և կշարունակի գործել նրանց պաշտպանելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Սուեյդայի շրջանում գործող դրուզ աշխարհազորայինները հայտնել են, որ մարտի 19-ին զոհվել է 9 մարդ՝ չպարզաբանելով, թե ինչ հանգամանքներում։

Հայերեն Русский

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը

«Առինջ մոլ»-ի որոշ ինքնակամ կառույցներ գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը․ ՔԿ

Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 23/07/26

Բուլղարական հետազոտական ​​նավը Բուենոս Այրեսում բուլղարական սփյուռքի հետ կնշի երկրի ազգային օրը. BTA

Ասիական ինդեքսներն աճել են - 23/07/26

Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA

Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել

Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից