Իրավունք

Դատախազության պետշահերի հայցը՝ «Դիլիջան» ազգային պարկի կողմից կառուցապատման իրավունքով տրամադրված 5 հողամասերի վերաբերյալ, ընդունվել է վարույթ

1 րոպեի ընթերցում

Դատախազության պետշահերի հայցը՝ «Դիլիջան» ազգային պարկի կողմից կառուցապատման իրավունքով տրամադրված 5 հողամասերի վերաբերյալ, ընդունվել է վարույթ

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2025 թվականի փետրվարին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական 3 և իրավաբանական 2 անձանց՝ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող՝ ընդհանուր 5.5 հա մակերեսով 5 հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով՝ վերոնշյալ հայցադիմումներն ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում