Իրան

Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի

ԱՄՆ-ին և Իսրայելին ցանկացած օգնություն Իրանի դեմ հարվածների հարցում միայն կհանգեցնի Մերձավոր Արևելքի ճգնաժամի սրման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի պաշտոնակից Իվետ Քուփերի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Ցանկացած օգնություն ագրեսորներին կհանգեցնի ճգնաժամի խորացման», - մեջբերել է նրա խոսքն Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունն իր Telegram ալիքում:

Արաղչին նաև անընդունելի է համարել Միացյալ Նահանգների կողմից Մերձավոր Արևելքի երկրների տարածքի օգտագործումն Իսլամական Հանրապետության վրա հարձակումների համար:

«Իրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա: Սակայն (հակառակորդի կողմից) այդ երկրներում ամերիկյան բազաների օգտագործումն Իրանի դեմ անընդունելի է», - հայտարարել է արտգործնախարարը:

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում