Իրավունք

Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս կվերադարձվի համայնքին

3 րոպեի ընթերցում

Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս կվերադարձվի համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքների կապակցությամբ 2023-2025 թվականների ընթացքում 17 հայցադիմում էր  ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու պահանջներով: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 16-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Վալանսի փողոցի թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հերթական հողամասը կվերադարձվի համայնքին: Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն 733 հազար դրամ է:

Դատախազությունից հիշեցնում են, որ առ այսօր Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝ 

  • Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:

Վերոնշյալ 17 հայցադիմումներից ևս 3-ը բավարարվել են դատարանի կողմից: 3 վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Իջևան համայնքին կվերադարձվեն՝

  • Վալանսի 1/30 հասցեում գտնվող՝ 400 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական 9 հասցեում գտնվող 208 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում