Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է․ Լևոն Ազիզյան

2 րոպեի ընթերցում

Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ մարտի 20-ին Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:

Ի՞նչ է գարնանային գիշերահավասարը

Գարնանային գիշերահավասարը ամենահետաքրքիր աստղագիտական ​​​​երևույթներից մեկն է։ Համարվում է, որ այդ օրը ցերեկն ու գիշերը հավասար են՝ անկախ աշխարհագրական լայնությունից։ Սակայն դա իրականում այդպես չէ՝ ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով։

Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխվում են տեղերով»․ Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Հարավայինում՝ աստղագիտական աշունը։

«Աստղագիտական գարունը շարունակվում է մինչև ամառային արևադարձը, որը տեղի է ունենում հունիսի 21-ին։ Մեր ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի օրվա հաշվարկը կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է ապրիլի 5-ին»,– գրել է Լևոն Ազիզյանը։ 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան