Իրան

Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտներին հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություններ. Գուտերեշ

1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտներին հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություններ. Գուտերեշ

Մերձավոր Արևելքում հակամարտության բոլոր կողմերի հարձակումներն էներգետիկ ենթակառուցվածքների վրա կարող են գնահատվել որպես պատերազմական հանցագործություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին POLITICO-ի հետ զրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Եթե տեղի են ունենում հարձակումներ Իրանի վրա կամ Իրանի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա, կարծում եմ, որ կան բանական հիմքեր կարծելու, որ դրանք կարող են համարվել պատերազմական հանցագործություններ», - ասել է նա։

Բացի այդ, Գուտերեշը հայտարարել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թվի պատճառով երկու կողմն էլ կարող են հետագայում մեղադրվել հնարավոր պատերազմական հանցագործությունների համար։

«Ես որևէ տարբերություն չեմ տեսնում։ Կարևոր չէ, թե ով է հարձակվում խաղաղ բնակչության վրա։ Դա միանգամայն անընդունելի է», - ասել է նա։

Մարտի 18-ին Իսրայելը հարվածել է Իրանի «Հարավային Պարս» գազի խոշոր հանքավայրին, որից հետո Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Կատարում էներգետիկ խոշոր համալիրի։ Հարվածները շարունակվում են նաև Պարսից ծոցի այլ երկրների էներգետիկ օբյեկտներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում