Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան պատրաստ են Հորմուզի նեղուցի բացման հարցում օգնել միայն հրադադարից հետո

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Նիդեռլանդները մարտի 19-ին հայտարարել են, որ պատրաստ են «նպաստել Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համապատասխան ջանքերին»։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, երկրների խումբը քննադատել է «Իրանի կողմից Ծոցում անզեն առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումները»՝ նշելով, որ «ողջունում է նախապատրաստական ​​​​պլանավորման մեջ ներգրավված երկրների հանձնառությունը»։

Սակայն Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան մարտի 19-ին ավելի ուշ հստակեցրին, որ խոսքը որևէ անհապաղ ռազմական օգնության մասին չէ, այլ հրադադարից հետո հնարավոր բազմակողմ նախաձեռնության մասին։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների պատճառով Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե դադարել է։ Սա մեծապես ազդել է նավթի և գազի գների վրա։

23 առևտրային նավ, այդ թվում՝ 10 լցանավ, հայտնել են միջադեպերի կամ հարձակման ենթարկվելու մասին։

Միջազգային ծովային կազմակերպության տվյալներով՝ ստեղծված իրավիճակի պատճառով մոտ 20 000 նավաստի մնացել է նեղուցից արևմուտք գտնվող շուրջ 3200 նավի վրա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պլանավորում է քննարկումներ անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որպեսզի ՄԱԿ-ի շրջանակում ապահովվի Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունը ներկայիս ռազմական գործողությունների ավարտից հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կոչ էր արել երկրներին և ՆԱՏՕ-ին օգնել վերաբացել Հորմուզի նեղուցը առևտրային նավագնացության համար։ Նա վրդովմունք է հայտնել, որ շատերը հրաժարվել են այս նախաձեռնությունից։

Հայերեն Français Русский

Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի

Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա

«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի

ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. ԱԺ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն

Ինքնակամ կառույցների օրինականացման իրավակարգավորումները կընդլայնվեն․ ավելի խիստ պահանջներ կսահմանվեն

Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ

Տիգրան Վիրաբյանը կհամակարգի ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները. ԿԳՄՍՆ

Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները