Դեսպան Գևորգյանը հանդիպել է նորաստեղծ Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Գևորգյանը հանդիպել է նորաստեղծ Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը երկրի խորհրդարանում հանդիպել է նորաստեղծ Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Ողջունելով խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը՝ ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական շփումների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման համար»,-հայտնում է դեսպանությունը:

Նշվում է, որ հանդիպման շրջանակներում ՀՀ դեսպանը պատասխանել է ուրուգվայցի խորհրդարանականների՝ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին, հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին և հայ-ուրուգվայական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:

Հաղորդվում է, որ կողմերը փոխադարձաբար ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում