Հայաստան

ՄԱԿ-ում ներկայացվել է գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում ներկայացվել է գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը

Միավորված ազգերի կազմակերպությունում մարտի 9-19-ը տեղի է ունեցել Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանը (CSW70)` նվիրված կանանց և աղջիկների համար արդարադատության հասանելիության ապահովմանն ու ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել նստաշրջանի աշխատանքներին՝ ելույթներով հանդես գալով ընդհանուր քննարկմանը, նախարարական կլոր սեղանին, «Violence Against Women and Girls» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը, ինչպես նաև այլ հարակից միջոցառումներում։ 

«ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում և ներկայացրեց գենդերային հավասարության ապահովման ոլորտում արձանագրված առաջընթացը»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է «From CSW Commitments to CBD COP17: Advancing Gender Equality for Biodiversity Action» խորագրով հարակից միջոցառում, որի ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության և կենսաբազմազանության օրակարգերի միջև փոխկապակցվածության խորացման հնարավորությունները։ 

Հաղորդվում է, որ միջոցառումը համակազմակերպվել է ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության և Ֆիլիպինների մշտական ներկայացուցչությունների, ՄԱԶԾ (UNDP), ՄԱԿԿանայք-ի (UN Women) և ՄԱԿ Բնակչությանհիմնադրամի (UNFPA) կողմից։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում