Հայաստան-ԵՄ համագործակցությունը խորանում է․ ստորագրվել է 2025–2027 թթ. ֆինանսավորման համաձայնագիր

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Եվրամիությունը շարունակում են խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով՝ ներառյալ բարեփոխումները, տնտեսական զարգացումը և տարածաշրջանային կապակցվածությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։

Փոխվարչապետը նշեց, որ հանձնակատար Կոսի հերթական այցը Հայաստան վկայում է երկկողմ հարաբերությունների ակտիվ զարգացման մասին։

«Հանձնակատար Կոսը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ անգամ է աշխատանքային այցով գտնվում մեր երկրում, ինչը Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերության վառ վկայությունն է»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ այցը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ տեղի է ունենում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների նախաշեմին։

Նա ընդգծեց, որ կողմերը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Փոխվարչապետը հայտնեց, որ ստորագրվել է «Դիմակայունության և աճի» պլանի ներքո 2025–2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։

«Սահմանել ենք հավակնոտ միջոցառումներ՝ մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում»,- նշեց Գրիգորյանը։

Նա նաև ընդգծեց տարածաշրջանային կապակցվածության զարգացման կարևորությունը՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում։

Գրիգորյանը հավելեց, որ ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ներգրավմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղղությունում։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Եվրոպական միության ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար»,-եզրափակեց Գրիգորյանը։

Հայերեն العربية English Français Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը