Իրավունք

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

1 րոպեի ընթերցում

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

 Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 26-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել էր Իջևանի Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինակ ուժի մեջ:

Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի մարտի 18-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում